ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` մարտի 28-ին ընդունել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին եւ քննարկել երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը ողջունել է ՀՌԱՀ –ի եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ այն համարելով կարեւոր հիմք հետագա փոխգործակցության զարգացման համար:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:





























