ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` մարտի 28-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներ Դավիթ Լոքյանին եւ Լեւոն Մկրտչյանին, որի ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման, այնտեղ տարբեր ծրագրերի իրականացման հարցերին:
Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ բարերարների ներգրավումը շրջանի զարգացման գործում՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման կարեւոր գործոններից մեկը:





























