Եկատերինբուրգում անիվների հնարավոր անսարքության պատճառով հարկադիր վայրէջքի պատրաստվող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավն իջել է «Կոլցովո» օդանավակայանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավիահանգույցի մամուլի ծառայությանը:
Ավիաընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պուլկովոյից օդ բարձրանալուց հետո օդանավի հրամանատարը զեկուցել է անիվների հնարավոր վնասման մասին: Թռիչքուղու զննմամբ հայտնաբերվել են կենդանական ծագման մնացորդներ, թռչունի փետուրներ, ինչի հետ կապված օդանավը պատրաստվել է Կոլցովոյում հարկադիր վայրէջքի:
«Սանկտ Պետերբուրգ-Խուջանդ U6-2641 չվերթը վայրէջք է կատարել Եկատերինբուրգում: Ուղեւորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ վայրէջք կատարելիս ուղեւորները չեն տուժել:





























