«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալ Վարդան Մելիքյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնա¬տար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայ¬քում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Վ. Մելիքյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաեւ Volkswagen Golf 2.0 մակնիշի ավտո¬մեքենա:

Հայտարարատու պաշտոնատար ան¬ձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 500 000 ՀՀ դրամ:

Վարդան Մելիքյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 5 180 789 ՀՀ դրամ, որը գոյացել է աշ¬խատավարձից:

Վ. Մելիքյանը ստացել է նաեւ 1500 ԱՍՆ դոլար եկամուտ, որը եւս գոյացել է աշխատավարձից: Նա շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է հուլիսի 16-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում