ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում ավագ դպրոցի մարզադաշտում ֆուտբոլային խաղից հետո տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 6 մարդ է գնդակահարվել, 4-ը վիրավորվել, հայտնում է Fox News-ը: 

Ոստիկանությանը վկայակոչելով՝ հեռուստաալիքը հայտնում է, որ տեղի ունեցածի փաստով 2 մարդ է ձերբակալվել, սակայն առայժմ պարզ չէ՝ նրանք արդյոք կասկածյալնե՞ր են:

Զոհերի տարիքը տատանվում է 15-ից մինչեւ 18-ի սահմաններում, տուժածներից մեկի մոտ նոպա է սկսվել:

Հրաձգությունը տեղի է ունեցել Լեֆլոր եւ Ուիլյամսոն ավագ դպրոցների միջեւ ֆուտբոլի խաղի ավարտից անմիջապես հետո: