Իտալիայի ՆԳ նախարարի պաշտոնից հեռացող Մատեո Սալվինին արգելել է միգրանտներով հերթական նավին հանգրվանել երկրի ափերի մոտ՝ շահարկելով միգրացիայի խնդիրը իր քաղաքական օպոնենտների վրա ճնշում գործադրելու համար նոր կառավարության ձեւավորման դեպքում, գրում է Reuters-ը:
Սալվինին, որը «Լիգա» կուսակցության առաջնորդն է, արգելել է գերմանական German Sea-Eye հասարակական կազմակերպության Alan Kurdi նավին, որում գտնվում է 13 միգրանտ, մուտք գործել Իտալիայի ջրեր՝ այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խոչընդոտելով փրկարարական նավերի տեղաշարժը:
Mare Jonio երկրորդ նավը մնացել է իտալական Լամպեդուզա կղզու հարավային ափին 34 միգրանտի հետ, որոնք փրկվել էին Լիբիայի ափերի մոտ: Նավի անձնակազմը հայտնել է, որ իրենց մոտ վերջանում են ջրի պաշարները եւ նավի վրա բավականին ծանր պայմաններ են:
Ավելի վաղ լուծարվել էր «Լիգա» եւ «5 աստղերի շարժում» կուսակցությունների միջեւ կնքված իտալական կառավարական կոալիցիան: Կուսակցությունների միջեւ միությունը Սալվինին անվանել էր «մեռած» եւ կոչ արել անցկացնել արտահերթ ընտրություններ:





























