Մարդակեր մարդասպանը, որը կերել է իր զոհերից մեկի միսը, խոհարարի աշխատանք է ստացել հոգեբուժարանում, հաղորդում է Mirror-ը:
Ինչպես նշում է պարբերականը, 46-ամյա Գրեմ Ֆիշերը, որը ազատազրկվել էր երկու կնոջ սպանության համար 21 տարի ժամկետով, այժմ կպատրաստի թռչնամիս եւ խմորեղեն Մեծ Բրիտանիայի ամենահայտնի հոգեբուժարաններից մեկում՝ Բրոդմուրում:
Մարդակերին նոր պաշտոնին ընդունելու մասին որոշումը կայացվել էր, երբ նա սկսել էր զբաղվել խոհարարությամբ՝ նվեր ստանալով 15 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ խոհանոցային սարքեր:
Ֆիշերի խոսքով՝ նա շատ է սիրում խոհարարությունը. հոգեկան առողջության կենտրոնի պացիենտի նախասիրություններից է, մասնավորապես, կիտրոնով եւ շոկոլադե թխվածք պատրաստելը:





























