ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 18:16-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: