Հիշում ենք, բան չենք մոռացել, բայց նաև տեսնում ենք, որ գնալով խրվում ենք։ Այսպիսի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի գրառմանը եւ հրապարակած տեսանյութին, որտեղ ներկայացված են վարչապետի ընդդիմադիր անցյալը, հեղափոխական կոչերը։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Մի անհամեստ և թերևս հռետորական հարց․ հեղափոխությունը ե՞րբ ա ավարտվելու։ Կամ եթե նոր սեզոն եք սկսում, ասեք, իմանանք։ Ամեն օր մի սենց պապսովի ու ընտրարշավ հիշեցնող նյութերա որ պոստվում են։ Հիշում ենք, բան չենք մոռացել, բայց նաև տեսնում ենք, որ գնալով խրվում ենք, իսկ էդ ուղղությամբ քայլեր կամ չկան, կամ նենց լավ եք թաքցնում, որ դաժե ուզողները չեն տեսնում, էլ ուր մնաց չուզողները։ Աշունն եկավ, ճտերը հաշվելու ժամանակը մոտենումա։ Էս վիդեոներով չենք տաքանալու»։