Ամերիկյան Ֆլորիդա նահանգում հայտարարվել է տարհանում մերձափնյա շրջանների մեծ մասում վերահաս «Դորիան» փոթորկի պատճառով։ Այս մասին տեղեկացվում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանթիսի կայքում, փոխանցում է RT-ն։
Նշվում է, որ պարտադիր տարհանման հրաման է տրվել նահանգի ինը օկրուգների համար։
Ճշգրտվում է, որ դեռեւս յոթ օկրուգում տարհանումը կամավոր բնույթ է կրում։
Նահանգապետը նաեւ հրամայել է դադարեցնել վճարներ գանձելը նահանգի որոշ վճարովի ավտոճանապարհներից։





























