Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին կոչ է արել աֆղանցի բոլոր առաջնորդների հետ կիսվել ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ համաձայնագրի նախագծի մանրամասներով: Այս մասին նա հայտարարել է Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Խալիլզադը՝ ավարտելով թալիբների ներկայացուցիչների հետ բանակցությունների 9 փուլերը, հանդիպել է Հանիի հետ եւ պետք է այս շաբաթ հանդիպումներ անցկացնի Քաբուլում աֆղանցի բոլոր առաջնորդների հետ՝ մինչ համաձայնագրի ստորագրումը կոնսենսուսի հասնելու համար:
Աֆղանստանի նախագահի խոսնակի խոսքով՝ կառավարությունը պետք է «ուսումնասիրի եւ գնահատի» այդ համաձայնագրի նախագծի մանրամասները:
Խալիլզադը վերջին 2 օրվա ընթացքում 2 անգամ հանդիպել է Հանիի հետ:




























