ԱՄՆ-ն եւ ASEAN (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) 10 անդամ երկրներ սկսել են ծովում առաջին համատեղ մանեւրները: 5-օրյա զորավարժություններին, որոնք սկսվել են սեպտեմբերի 2-ին, մասնակցում են ավելի քան 1000 մարդ, ինչպես նաեւ ավիացիա եւ 8 ռազմական նավեր, հաղորդում է DW-ը:
ԱՄՆ-ի եւ Թաիլանդի ՌԾՈւ գլխավորած մանեւրների հիմնական մասը կանցկացվի միջազգային ջրերում, ներառյալ՝ Սիամի ծոց եւ Հարավչինական ծով: Զորավարժությունները կավարտվեն Սինգապուրում: Միջոցառումների ընթացքում մասնակիցները կմշակեն նավերի վրա վայրէջքը, ինչպես նաեւ դրանց որոնումը:




























