Կալիֆոռնիայի առափնյա շրջանում նավ է այրվում։ Մտավախություն կա, որ հրդեհը կարող է ավելի քան 30 մարդու մահվան պատճառ դառնալ, հայտնում է AFP-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Սանտա Կուրս կղզու մոտակայքում, Լոս Անջելեսից դեպի արեւմուտք։ CNN հեռուստաընկերության տվյալներով, հրդեհը բռնկվել է 25 մետր երկարությամբ կոմերցիոն նավի վրա, որը ենթադրաբար օգտագործել են ջրասույզները։
ԱՄՆ առափնյա պարեկապահակային վարչությունը դեռեւս չի հաստատել հրդեհի հետեւանքով զոհերի մասին տեղեկատվությունը։ Վարչության ներկայացուցիչ Ահարոն Բեմիսը հայտնել է, որ «փրկարարական գործողությունը շարունակվում է»։ «Նավի վրա եղել է 39 մարդ։ Հինգը տարհանվել են։ 34 ուղեւորներ, նախնական տվյալներով, գտնվում են տախտակամածի տակ»,- հստակեցրել է նա։




























