Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանդիպում է կազմակերպվել ԵՊԲՀ ուսանողների և կենտրոնում բուժվող զինվորների հետ: Միջոցառման մասնակիցները «Զինվորի տանը» հանձնեցին Արարատ լեռան գագաթից բերված դրոշը:

Հայրենիքի պաշտպանների հետ հանդիպմանը ներկա են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին, անվանի բժիշկներ և պետական պաշտոնյաներ: