Թուրքիայի Էլազըղ նահանգի (Խարբերդ–խմբ) նահանգի Քարաքոչանի շրջանում սեպտեմբերի 2–ի երեկոյան եւ 3–ի կեսօրին երկրաշարժներ են գրանցվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 2–ի երեկոյան գրանցվել է 3.7, իսկ սեպտեմբերի 3–ին՝ 4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։

Նշվում է, որ ավերածությունների կամ վնասների մասին տեղեկություններ չկան։