Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը՝ 1962 թ. ծնված Սամվել Մեժլումյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: