Ավելի վաղ Իտալիայի հրաժարական տված վարչապետ Ջուզեպե Կոնտեն, որին երկրի նախագահ Սերջո Մատարելան հանձնարարել էր ձեւավորել կառավարությունը, համաձայնել է գլխավորել կառավարությունն ու պետության ղեկավարին է ներկայացրել դրա նոր կազմը, տեղեկացրել է նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ուգո Ձամպետին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Նախագահ Սերջո Մատարելան ընդունել է պրոֆեսոր Ջուզեպե Կոնտեին, որը համաձայնել է գլխավորել կառավարությունը եւ նախագահին է ներկայացրել նախարարների կազմը»,- ասել է Ձամպետին։

Կոնտեի եւ նախագահ Մատարելայի հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։

Նոր կառավարության  երդման արարողությունը տեղի կունենա նախագահական Քվիրինալյան պալատում, ուրբաթ, ժամը 10.00-ին, ավելացրել է Ձամպետին։