Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 4-ին, ժամը 21.45-ին, Երեւան քաղաքի Վիլնյուսի փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Աշոտ Հ.-ին եւ 30-ամյա Անահիտ Հ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք սեպտեմբերի 4-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:




























