Rolling Stone հանդեսը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված են ամերիկյան զինվորականների կողմից աֆղանցիների դիակների նկատմամբ ծաղրական վերաբերմունքի դրվագները: Բացի այդ, հրապարակվել է տեսագրություն, թե ինչպես են ամերիկացիները գնդակահարում երկու մոտոցիկլիստների:

Լուսանկարներում զինվորականները` զենքը ձեռքներին, նկարվում են դիակների ֆոնին:

Նախօրեին Պենտագոնի ներկայացուցիչները պաշտոնապես ներողություն են խնդրել հրապարակված նյութերի կապակցությամբ: Ռազմական գերատեսչությունը խոստացել է հանգամանալից հետաքննություն անցկացնել` անկախ նրանից, թե որքան տեւական եւ բարդ կլինի այն` հավաստիացնելով, որ մեղավորներին կպատժեն:

Լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ: