Երեւանում, սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածքում վթարված ավտոմեքենաներ կան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ որը պարզել է, որ նույն օրը, ժամը 03:00-ից 05:3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորագավիթ թաղամասում գործող «Կանաչ» սուպերմարկետի պատուհանը եւ մտել ալյուրի վաճառքի սրահ, ներսում կոտրել չհրկիզվող պահարանի դուռը եւ հափշտակել այնտեղ գտնվող գումարը, այնուհետեւ Mercedes մակնիշի 34 XZ 437 համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Աղբյուրի տեղեկություններով՝ փախուստի ընթացքում Mercedes-ը հարվածել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային, որից հետո Volkswagen-ը հետապնդել է նրան, իսկ նա մտել է Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածք՝ մեքենան թողնելով այնտեղ, դիմել փախուստի:




























