Ուժային կառույցների աղբյուրները հայտնում են, որ նոր փաստեր են ի հայտ եկել, որոնք հաստատում են, որ մարտի 28-ի Ինգուշեթայում հատուկ գործողության արդյունքում մահացել է Հյուսիսկովկասյան գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը եւ նրա զինակից Ասլան Բյուտուկաեւը (ամիր խամզաթ), ով պատասխանատու էր մահապարտներ պատրաստելու համար։ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի ուժային աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ նախնական տվյալներով, նրանք սպանված են:
Միայն անանուն աղբյուրների կողմից ստացված տեղեկություններից հետո, ՌԴ քննչական կոմիտեն հաստատեց ահաբեկիչների առաջնորդների մահվան լուրը: Նույն Կոմիտեի տվյալներով, հենց Ումարովն է կազմակերպել 2011թ «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչությունը։
Ավելի վաղ քննչական մարմիններն ու իշխանությունները մշուշոտ տեղեկություն էին տալիս այդ կապակցությամբ:Ավելին, տեղեկություն էին տարածել, իբր Ումարովը օդանավակայանի ահաբեկչությունը ստանձնել էր զուտ իրեն գովազդելու համար, հիշեցնում է NEWS.ru.com-ը։
Նշենք, որ երեկ երեկոյան Ինգուշեթիայում հատուկ գործողության արդյունքում մահացել է Սուպյան Աբդուլաեւը, ով Դոկու Ումարովի թիկնապահն էր։ «Այժմ այս մասին կարող ենք ավելի վստահ խոսել»,-ասել է Ինգուշեթիայի ուժային կառույցի ներկայացուցիչը, նշելով, որ «Աբդուլաեւը երբեք չի բաժանվել Ումարովից, սա հիմք է տալիս մտածելու, որ գործողության արդյունքում երկուսն էլ մահացել են»։ Հիշեցնենք, որ լուրերը Ումարովի մահվան մասին, վերջին տաս տարվա ընթացքում, հաստատվել են յոթ անգամ:




























