ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մելբուրն քաղաքում ոստիկանները Փերըդայս Բիչ լողափում մոտ 400 հազար դոլար արժողությամբ կոկաինի փաթեթներ են հայտնաբերել, դրանք ափ են նետել ալիքները, որոնք բարձրացել են մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին:

Ոստիկաններն այդ մասին տեղեկացել են պատահական անցորդից: Դեպքի վայր ժամանելով՝ նրանք փաթեթների վրա գրություն են հայտնաբերել՝ «DIAMANT», իսկ ներսում կոկաին է եղել, հաղորդում է Lenta-ն: 

«Դորիան» փոթորիկը հասել է Ֆլորիդայի ափեր: Այն 2-ից հասել է 5-րդ՝ ամենավտանգավոր կատեգորիային: Մինչ այդ փոթորիկը մոլեգնում էր Բահամյան կղզիներում, որտեղ դրա հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել: «Դորիան» փոթորկի հասցրած վնասը կարող է կազմել 25-40 մլրդ դոլար: