Թաիլանդը ծրագրում է 2020թ. ավելի քան 251 մլն դոլար հատկացնել միապետության «անվտանգության» համար, ինչը 13 տոկոսով ավելի շատ է՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, հաղորդում է AFP-ը:

Նախարարների կաբինետը համաձայնեցրել է 2020թ. միջոցները: Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նարումոն Պինյոսինվատը:

«Այնուհետեւ բյուջեի մասին օրինագիծ կնախապատրաստվի, որը տարեվերջին կառաջարկվի խորհրդարանին»,- ասել է նա:

Թագավոր Վաջիրալոնգկորնը ժառանգել է աշխարհի ամենաազդեցիկ եւ ամենահարուստ միապետություններից մեկն իր հորից՝ Պումիպոն Ադուլյադետից, որը մահացել է 2016թ. հոկտեմբերին:

Իշխանություններն անցած տարի հայտարարել են, որ թագավորական թիկնապահների թիվը 4 անգամ կավելանա՝ մինչեւ 1600 մարդ:

Նոր թագավորը դարձել է  Crown Property Bureau-ի լիակատար սեփականատերը: Այն բանկերում, ընկերություններում եւ անշարժ գույքի ընկերություններում բաժնետոմսեր ունի, որոնք,  փորձագետների գնահատմամբ, արժեն 30-60 մլրդ դոլար:

Թագավորական ընտանիքի ֆինանսները գաղտնի են մնում, եւ թագավորը դիֆամացիայի մասին թագավորական օրենքով պաշտպանված է հասարակական հսկողությունից ու քննադատությունից: