Լիբիայում ավելանում է Քադաֆիի զինվորների կողմից խաղաղ բնակիչներին ծեծի եւ բռնաբարությունների ենթարկելու դեպքերի թիվը: Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, սեռական բռնությունները դարձել են քաղաքացիական պատերազմի զենք:
Ծեծվածների մեջ է եղել Ուկրաինայի մի քաղաքացուհի` Սաբրատա քաղաքի հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչը: Կնոջը զինվորները ծեծի են ենթարկել պատից Վիկտոր Յանուկովիչի նկարը կախելու համար:
Նախօրեին Քադաֆիի ուժերի դաժան գործողությունների այլ փաստեր են հայտնի դարձել: Այսպես, տեսագրություն է հայտնվել, թե ինչպես են կառավարական ուժերի զինվորները նվաստացնում բեռնատարում նստած դատապարտյալներին:





























