Հայաստանի Հանրային ռադիոյում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, փոփոխություները վերաբերել են «Ռադիոլուր» հաղորդման ղեկավարությանը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը, «Ռադիոլուր» հաղորդման արդեն նախկին ղեկավար Կարեն Բեքարյանին այդ պաշտոնում փոխարինել է Հռիփսիմե Առաքելյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր «Hay TV»-ի լրատվական խմբագրության ղեկավարի պաշտոնը:
Ամիրյանը նշեց, որ ինքն ու Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար Սամվել Ֆարմանյանը «Ռադիոլուրի» կոլեկտիվին են ներկայացրել Հռիփսիմե Առաքելյանին:
Մյուս փոփոխությունները վերաբերում են Սփյուռքի համար հաղորդումների բաժնին: Այդ բաժնի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը:
Իսկ Կարեն Բեքարյանը աշխատանքի է անցնելու նախագահական աշխատակազմում: Նա ղեկավարելու է արտաքին քաղաքական վերլուծություններով զբաղվող կառույցը:




























