ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ: Նրանք միասին հետեւում են Հայաստան-Իտալիա խաղին։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպմանը: