Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը պատրաստ են անձեռնմխելիություն տալ Մուամար Քադաֆիին, եթե նա անհապաղ հրաժարվի իշխանությունից եւ հեռանա Լիբիայից։ Այս մասին մարտի 29-ին Լոնդոնում հայտարարել են դիվանագիտական աղբյուրները՝ Լիբիայում առկա իրավիճակի հարցով միջազգային կոնֆերանսի մեկնարկից ժամեր առաջ։
Չնայած նրան, որ Լոնդոնը եւ Փարիզը շարունակում են հրապարակայնորեն պնդել Քադաֆիին դատելու անհրաժեշտության վրա, սակայն Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան չեն բացառում, որ պատրաստ են գնալ փոխզիջման եւ անձեռնմխելիություն տալ Մուամար Քադաֆիին, եթե նա ինքնակամ հեռանա։
Քադաֆիի վերաբերյալ արեւմտյան գերտերությունների դիրքորոշման փոփոխությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ լիբիացի ընդդիմադիրները չէին կարողացել վերցնել Սիրտ քաղաքը։





























