Արագածոտնի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Սրբուհի Կ-ն իր վարած Honda մակնիշի 36 AR 345 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել քարերի վրա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Սրբուհի Կ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Թալինի բժշկական կենտրոն։