Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներըԱշտարակ քաղաքի Երեւանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Բյուրական գյուղի 53-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոս ամսվա ընթացքում Ապարան քաղաքում եւ Արագած գյուղում հինգ ավտոմեքենաներից էլեկտրական մարտկոցներ է գողացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:




























