Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վավերացմանն է ներկայացրել Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարաձգման մասին արձանագրությունը։ Այս մասին, ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», նշված է ՌԴ կառավարական ակտերի բանկում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010 թվականի օգոստոսին Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել էր Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայությունը մինչեւ 49 տարի երկարաձգելու մասին արձանագրությունը։ Պայմանագիրը կնքվել էր 1995 թվականին՝ 25 տարի ժամկետով, այժմ փաստատթուղթը վավեր կլինի մինչեւ 2046 թվական։





























