Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությանը։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վճռական փուլին հետեւելու նպատակով  զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը,  ինչպես նաեւ ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:  Մեկնարկից  հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները:  Մարտական հրաձգության փուլին ներառված էր  Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր,   ՄԻԳ եւ ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ: 

ՀՕՊ եւ ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները:  ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են ինչպես մեզ տրված, այնպես էլ դաշնակից պետությունների պայմանական թիրախները եւ արձանագրել գերազանց արդյունքներ:  

Վճռական փուլից հետո տեղի է ունեցել զորավարժության փակման արարողությունը, որի շրջանակում մասնակից  պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր եւ արժեքավոր նվերներ են  հանձնել  ազգային ստորաբաժանումների զինծառայողներին: