«Նուբարաշեն» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում սեպտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցած անհնազանդությունների դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ սեպտեմբերի 5–ին անկարգություններ են տեղի ունեցել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Մեր տեղեկություններով՝ կալանավորները բունտ են սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների»։ Դատապարտյալները անկարգություններ են սկսել նաև Հանրապետության մյուս ՔԿՀ–ներում։ Քրեակատարողկաան ծառայությունը երեկվանից  ուժեղացված հսկողություն է իրականացվում Հանրապետության գրեթե բոլոր ՔԿՀ–ներում։

Պատճառը «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների վերաբերյալ նոր օրինագիծն է: