Սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երեւանի Թումանյան փողոցից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյուլիքեւխվյան փողոցի 52-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը ժամը 20.30-ի սահմաներում նույն փողոցում գտնվող բացօթյա ռեստորանի սեղանից փորձել է բացահայտ հափշտակել ՌԴ քաղաքացուհու դրամապանակը, սակայն գործն ավարտին հասցնել չէր կարողացել, ոստիկանները բռնել էին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:




























