Հունիսի 30-ին՝ ժամը 13.20-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի 316-րդ շենքի բակից ավտոմեքենա են գողացել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայատերը նախկինում ոստիկանություն չէր դիմել՝ փորձելով իր ուժերով գտնել ավտոմեքենան:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Հրազդանի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզեցին որ հանցագործությունը կատարել է Աբովյան քաղաքում ապրող 36-ամյա մի տղամարդ։
Կասկածյալը սեպտեմբերի 6-ին հայտնաբերվել ու ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել են նաեւ ավտոմեքենան, որն արդեն ապամոնտաժված էր։




























