Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Այգավան գյուղի 38-ամյա բնակիչը զբաղվում է թմրամոլությամբ եւ տան բակում ապօրինի աճեցնում եւ մշակում է կանեփի բույսեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում զննվել է տղամարդու տնամերձ հողամասը, որտեղ հայտնաբերվել է կանեփի 1 հատ մշակված եւ 17՝ վայրաճ բույս:

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է եւ աճեցրել է անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:

Քննությունը շարունակվում է: