Ինգուշեթիայի Ազգային ժողովի պատգամավորներն ընտրել են Մահմուդ Ալի Կալիմատովին որպես տարածաշրջանի նոր ղեկավար, որը նախքան այդ պաշտոնը կատարում էր հանրապետության ղեկավարի պարտականությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հունիսի վերջում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել էր Յունուս Բեկ Եվկուրովի հրաժարականը:

Համաձայն հանրապետության օրենսդրության՝ Ինգուշեթիայի ղեկավարին ընտրում են խորհրդարանի պատգամավորները գաղտնի քվեարկության եղանակով երկրի նախագահի կողմից առաջարկված թեկնածուների ցանկից:

Օգոստոսի 26-ին Պուտինն առաջարկել էր Ինգուշեթիայի Ազգային ժողովին դիտարկել երեք թեկնածություն, որոնցից էին քաղաքային խորհրդի պատգամավոր Նազրանի Ուրուսխան Եվլոեւը, ռուսական «Վիմպել»-ի ավագ տարածաշրջանային մասնագետ Մոհամեդ Զուրաբովը եւ Մահմուդ Ալի Կալիմատովը:

Կալիմատովի օգտին քվեարկել էր 27 պատգամավոր, Զուրաբովի օգտին՝ երեք: Արդյունքները հայտարարել էր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Բատիր Խամխոեւը: