Բաղդադից 160կմ հյուսիս գտնվող Սալեհ էդ Դին նահանգի վարչական շենքի վրա զինված հարձակման զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորների թիվը` 100-ի:
Զոհվածերի թվում է նաեւ Reuters գործակալության լրագրող Սաբահ ալ Բազին, ոստիկանական դեպարտամենտի ղեկավարը, նրա տեղակալը: Կորուստները շատ են ուժայինների շրջանում, որոնք փորձել են մոտենալ մինչեւ հիմա գրոհայինների ձեռքին գտնվող շենքին: Կան նաեւ զոհված պատգամավորներ, հաղորդում է Rosbalt-ը:
Վարչական շենքը գրոհի է ենթարկվել տասը հոգուց բաղկացած զինված խմբի կողմից, որոնցից մի քանիսը եղել են իրաքյան բանակի համազգեստով: Մինչ հարձակումը գրոհայինները պահպանվող շենքը գնդակոծել են նռնականետերով, որից հետո պայթեցերել են ականապատված մեքենան: Օգտվելով խուճապից` նրանք մտել են շենք, կրակ բացել թիկնապահների վրա, պատանդ վերցրել շենքում գտնվող անձանց:
Շենքը շրջապատված է իրաքյան անվտանգության ուժերով, սակայն գրոհով վերցնել չի ենթադրվում, քանի որ ծայրահեղակաները կարկ են բացում բոլորի վրա, ովքեր փորձում են մոտենալ:





























