Լիբիայում ԱՄՆ կողմից ռազմական գործողության արժեքը մարտի 19-ից մինչ օրս կազմել է 550 մլն դոլար: Ըստ Պենտագոնի հայտարարության, ծախսերի 60 տոկոսը բաժին է ընկնում թեւավոր հրթիռներին ու ռումբերին, որոնք նետվել են Մոեւամար Քադաֆիի բանակի օբյեկտների վրա: Մնացած փողերը ծախսվել են զորքերը վերատեղաբաշխման, ԱՄՆ օդուժի համար վառելիքի ձեռքբերման վրա:

Այս տվյալներն ստացվել է մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ բանակի կատարած ծախսերի հաշվարկի արդյունքում: Պենտագոնի ներկայացուցչի խոսքով, առաջիկա 3 օրերինկծախսվի եւս 40 մլն դոլար:

ԱՄՆ ՊՆ-ն հստակեցրել է, որ Լիբիայի տարածքում կոալիցիոն ուժերի կողմից օգտագործված  199 «Թոմահաուք»-երից 192-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, ընդ որում յուրաքանյուրի արժեքը կազմել է 1,5 մլն դոլար: