Եվրահանձնաժողովը մտադիր է արգելել ավանդական վառելիքով մեքենաների մուտքը հին մայրցամաքի երկրներ մինչեւ 2050 թվականը: Այդ մասին հայտարարել է տրանսպորտի հանձնակատար Սիիմ Կալլասը: Նա հստակեցրել է, որ Բրյուսելի պլանների մեջ են մտնում մինչեւ 2030թ. եվրոպական քաղաքներում բենզինային շարժիչով մեքենաների թիվը 50 տոկոսով կրճատելու նախաձեռնությունը: Բացի այդ, Եվրոպան մտադիր է լիովին հրաժարվել գազի արտանետումներից փողոցներում 20 տարի անց, գրում է RBC-ն:

Բացի CO2-ի արտանետումների կրճատումներից, Եվրահանձնաժողովը հույս ունի վերացնել մահացությունը ճանապարհային պատահարների հետեւանքով: Մասնավոր տրանսպորտի թվի նվազումը փոխհատուցելու են այլընտրանքային վառելիքով աշխատող հանրային տրանսպորտի ավելացման, ուղերթների ցանցի աճի, արվարձանային երկաթուղային եւ ջրային ուղեւորափոխադրումների հաշվին:

39 տարում Բրյուսելը ծրագրում է իրար կապել բոլոր խոշոր ավիահանգույցները երկաթուղային ճեպընթացներով: