Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդու` Արտյոմ Չայկայի մարդիկ կապեր են ունեցել ձեռնարկատեր Իվան Նազարովի հետ, ում կասկածում են Մերձմոսկվայում ապօրինի կազինո ունենալու մեջ, գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով վկայի ցուցմունքները:

Այն, որ քննության նյութերում նշվում է Արտյոմ Չայկայի անունը, հաստատել են նաեւ Ռուսաստանի քննչական կոմիտեում:

Միեւնույն ժամանակ ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւան հայտարարել է, թե «անանուն վկաների անհեթեթությունները» մեկնաբանության արժանի չեն:

Նազարովի դեմ մեքենայությունների փաստով քրեական գործ էր հարուցվել մարտի 22-ին, սակայն մեկ օր անց դատախազությունը կարճել էր այն: