Քիչ առաջ Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Գարբուզյանն ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել ներքին անվտանգության վարչության պետ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ներքին անվտանգության վարչության պետ Արտյոմ Բաբաջանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ:





























