ԱՄՆ վարչակազմը լիբիական ընդդիմությանը զենք մատակարարելու որոշում չի կայացրել: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լիբիայում ընդդիմությանը կամ որեւէ այլ խմբի զենք մատակարարելու վերաբերյալ որեւէ որոշում չի ընդունվել: Մենք գնահատում եւ դիտարակում ենք օգնության բոլոր հնարավորությունները, որոնք կարող ենք տրամադրել լիբիական ժողովրդին, եւ այդ հարցում ուղիղ խորդակցություններ ենք անցկացնում ընդդիմության ու մեր միջազգային գործընկերների հետ», -նշվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իբր գաղտնի կարգադրություն է ստորագրել լիբիական ապստամբներին գաղտնի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Ոորշ աղբյուրներ ասել էին, թե խոսքը զենքի մատակարարման մասին է, որը լիբիական ընդդիմությանն ակնհայտորեն չի բավարարում:





























