Էգեյան ծովի ափի հատվածում ռադիոակտիվ մասնիկներ են հայտնաբերվել, որոնք օդ էին նետվել «Ֆուկուսիմա-1»-ի աղետի արդյունքում:
Ռադիոակտիվ մասնիկների աննշան պարունակությամբ ամպը անցել է Խաղաղ օվկիանոսի, Ամերիկայի եւ Եվրոպայի տարածքով:
Ռադիոակտիվ ամպերն անցնում են 10 կմ բարձրության վրա, եւ եթե անձրեւ չլինի, ռադիացիան որեւէ կերպ չի կարող հասնել գետնի մակերեւույթին: Օդերեւութաբանները, սակայն նշել են ազգաբնակչությանը նախազգուշացնելու անհրաժեշտության մասին:
Ըստ կանխատեսումների` ամպը անցնելու է Թուրքիայի տարածքով մինչեւ ապրիլի 3-ը:




























