Գերմանիայի կառավարությունը օրինագիծ է ընդունել, որով խստացվում են ապօրինի ներգաղթյալների աշխատանքային զբաղվածության պայմանները:

Օրինագիծը խստացնում է պատիժը օտարերկրացիների համար, որոնց Գերմանիայից արտաքսել են մնալու իրավունքների խախտման համար: Նշվում է, որ գերմանացի ձեռնարկատերերը այժմ ստիպված են լինելու կրել բոլոր ծախսերը ներգաղթյալներին հայրենիք ուղարկելու համար:

Բացի այդ, նրանց նախկին աշխատակից ներգաղթյալներին իրավունք է տրվելու դատարանում ցուցմունքներ տալ գործատուի դեմ:

Գերմանական օրեսնդրության խախտումների համար երկրից արտաքսվածներին հինգ տարով արգելելու են հետ վերադառնալ: