Անապահով ընտանիքների համար մատակարարվող բնական գազի սակագինը կմեղմացվի: Հայաստանի կառավարությունը Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը տեղի ունեցած արտագնա նիստում որոշում է ընդունել անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին առաջարկվել է 2011թ. ապրիլի 1-ից մինչեւ 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից նվազեցված գնով ամսական մինչեւ 10 հազար խմ սպառման դեպքում` 1000 խորանարդ մետրի համար հարյուր դրամ (ներառյալ ԱԱՀ):

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սույն որոշումից կօգտվի երկրի շուրջ 60 հազար անապահով ընտանիք, այն է` իրականություն կդառնա նախագահի ուղղակի հանձնարարականը։