Չորեքշաբթի Թուրքիայի Ադանա նահանգում ոստիկանական ավտոբուսի վրա հարձակման ժամանակ վիրավորվել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է  Անատոլիական գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Յուրեգիր շրջանում: Պայթուցիկ սարքը գործարկվել է ոստիկանական ավտոբուսի անցնելու ժամանակ: Պայթյունի ալիքը հարվածել է նաեւ կողքի ավտոմեքենային:

Տուժածների թիվը չի հստակեցվում, սակայն գործակալությունը նշում է, որ ստացած վնասվածքները նրանց կյանքին վտանգ չեն սպառնում: