Ակնթարթորեն ուղարկել նվեր մեկ այլ մարդու, առանց իմանալու, թե որտեղ է նա գտնվում, ուղարկել ծաղիկներ, պիցցա, տալ հասանելիություն որևէ հետաքրքիր խաղի, նվիրել մեկ գավաթ գինի կամ հետաքրքրաշարժ գիրք. սա մի ծառայություն է, որը կթեթևացնի և ավելի հետաքրքիր կդարձնի սմարթֆոնների բոլոր օգտատերերի կյանքը:
Gmoji-ն հավելված է, որտեղ սովորական էմոջիները դառնում են ապրանքներ և ծառայություններ, որոնք հնարավոր է ուղարկել ցանկացած մեսենջերի միջոցով: Այժմ կարելի է ուղարկել նվերներ, բարձրացնել հարազատների տրամադրությունը, հիշեցնել Ձեր մասին կամ պարզապես գեղեցկացնել շփումը՝ նամակին կցելով իրական նվեր սովորական էմոջիի տեսքով:
Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ներբեռնելGmoji բջջային հավելվածը, թույլ տալ հավելվածին ստանալ Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, կցել բանկային քարտը, սովորական կարգավորումների միջոցով ավելացնել Gmoji ստեղնաշարը, ընտրել անհրաժեշտ ապրանքը և մեկ հպումով ուղարկել այն, ինչպես ուղարկում են սովորական էմոջիները:
Ապրանքի գնին համարժեք գումարը կգանձվի ուղարկողի քարտից, և նա կստանա վճարման վերաբերյալ էլեկտրոնային անդորրագիր, իսկ ստացողը մի քանի վայրկյան անց իր մեսենջերում կտեսնի նվերը և կկարողանա ստանալ այն՝ կա՛մ այցելելով ցանկացած մոտակա կետ և աշխատակցին ցույց տալով ծածկագիրը, կա՛մ պատվիրելով առաքում, եթե տվյալ գործընկերը տրամադրում է այդ ծառայությունը:
Նվերների «ստացման» մոտակա կետի հասցեն իմանալը շատ հեշտ է՝ նվերի հետ բեռնվում է նաև աշխարհագրական քարտեզ: Այսպիսի «ստացման» կետեր կարող են հանդիսանալ ռեստորանները, սրճարանները, խանութները, գեղեցկության սրահները, ավտոլվացման կետերը և այլ հաստատությունները, որոնք քաղաքացիներն արդեն իսկ սովոր են այցելել:
Բացի այդ, ստացողը կարող է նվերն ուղարկել մեկ այլ անձի՝ ցանկացած մեսենջերի միջոցով:
Հայաստանը առաջինն է տարածաշրջանում և երրորդը ԱՊՀ–ում՝ Ռուսաստանից և Բելառուսից հետո, որտեղ գործարկվում է տվյալ ծառայությունը: Մեր երկրում Gmoji-ին միացել է շուրջ 50 ընկերություն, և նրանց քանակը օրեցօր աճում է: Այժմ հավելվածում հասանելի են ավելի քան 400 անուն ապրանքատեսակներ և ծառայություններ, և այս ցուցակը գնալով աճում է:
Այս կերպ օգտատերերը կարող են նվիրել կարկանդակ, սուրճի գավաթ, որևէ ուտեստ, գիրք և շատ ավելին: Հնարավոր է նաև ուղարկել ծառայություններ, օրինակ՝ բաժանորդագրություն, նվեր-քարտ, քարտինգի կամ քվեստի հրավեր:
Ինչպես նշում են Gmoji ընկերության ներկայացուցիչները, ծառայությունից օգտվելիս շահում են և՛ օգտատերերը, և՛ գործընկերները: Հավելվածը ներբեռնած անձինք կարող են ոչ միայն ակնթարթորեն նվեր ուղարկել իրենց հարազատներին կամ ծանոթներին, այլ նաև արտահայտել իրենց հույզերը կամ ցուցաբերել ուշադրություն՝ ում ցանկանան: Պատկերացրեք, որ Դուք սոցիալական կայքի միջոցով շփվում եք որևէ մեկի հետ և չգիտեք նրա հեռախոսահամարը: Ունենալով Gmoji հավելվածը՝ ոչինչ չի խանգարի Ձեզ ուղարկել նրան որևէ քաղցրավենիք Facebook-ի, Viber-ի, ВК-ի, Zangi-ի կամ այլ մեսենջերների միջոցով:
Նախագծի գործընկերներն ստանում են վաճառքի նոր ուղի, սպառողների լրացուցիչ հոսք և հավելյալ հասույթ, ինչպես նաև ստանում են տեխնոլոգիապես նորարարական ընկերության կարգավիճակ, որը շարժվում է ժամանակին համընթաց:
Ըստ հավելվածը ստեղծողների, Gmoji-ն յուրահատուկ է և աշխարհում նմանը չունեցող:
Ինչպես նշել է Հայաստանում ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը, սա մի գիտաֆանտաստիկ ծառայություն է.«Եկել է տելեպորտացիայի ժամանակաշրջանը։ Այսպիսի տելեպորտացիան հնարավոր է դարձել շնորհիվ բարդ համակարգի, որը ունակ է ստեղծել և փոխանցել ունիկալ տվյալներ, ինտեգրվել առցանց և անցանց մանրածախ առևտրի, հասարարական սննդի կետերի և ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների հետ: Մեր փոքրիկ Հայաստանը, ունենալով մեծ աշխարհասփյուռ հայություն, ծառայության հնարավորությունները աներևակայելի ընդարձակ է դարձնում: Մոսկվայից Երևան մեկ գավաթ գարեջուր ուղարկելու համար ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի: Մի պահ պատկերացրեք, որ այս հարթակին միանում են նաև դպրոցի ճաշարանները: Ծնողները կարող են երեխաներին փքաբլիթ կամ որևէ այլ բան ուղարկել՝ նրանց կանխիկ գումար չտալով: Հրաշալի՜ է»:
Ի դեպ, ինչ վերաբերում է երեխաներին, հավելվածը ներբեռնելիս անհրաժեշտ է լրացնել ծննդյան տարեթիվը: Հետագայում ծրագիրը հաշվի կառնի այս տեղեկատվությունը և կբեռնի համապատասխան ապրանքներ, անչափահաս օգտատերերին զերծ պահելով 18+ ապրանքներից:
Ինչպես նշել է ընկերության տնօրեն Լիանա Ավագյանը, ծառայությունը ունենալու է զարգացման երեք ուղղություն. «B2B և C2C, որի կոմերցիոն-փորձնական գործարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին: Այսպիսով՝ մենք հնարավորություն ենք տալիս տարբեր ընկերություններին վաճառել իրենց ապրանքները կամ ծառայությունները հավելվածի միջոցով: Հավելվածին միանալն անվճար է, մենք միայն գանձում ենք գումար հավելվածից գնված և մարված ապրանքների և ծառայությունների համար: Այժմ հավելվածում առկա է մոտ 15 կատեգորիա՝ ծաղիկներ, ըմպելիքներ, քաղցրավենիք, գրքեր, սնունդ, բար, բիոկոսմետիկա, խաղեր, ժամանց, նվեր քարտեր և այն: C2C մոդելը ենթադրում է նաև հավելվածի անվճար օգտագործում:
B2B և C2C-ի նախագծերի իրականացման հետ մեկտեղ, մենք նաև պատրաստվում ենք ներդնել Gmojibusiness-ը խոշոր ընկերությունների համար: Օրինակ՝ մենք մշակելու ենք հաճախորդների հավատարմության ծրագրեր, որոնց միջոցով մի շարք ընկերություններ (բանկեր, բջջային կապի օպերատորներ, IT ոլորտի ընկերություններ և այլն) կարող են նվերներ ուղարկել իրենց աշխատակիցներին, առկա ու պոտենցիալ հաճախորդներին և/կամ կազմակերպել կորպորատիվ նվերների առաքում և այլն»:
CrossBorder
Տարեվերջին նախատեսվում է նոր ծրագրի իրականացում, որը կօգնի իրենց պատմական հայրենիքից հեռու գտնվող անձանց նվերներ ուղարկել իրենց հայաստանաբնակ ընկերներին և հարազատներին , և նրանց կողմից ևս արժանանալ ուշադրության: Ընկերությունում կարծում են, որ այս ծառայությունը կունենա մեծ հաջողություն, հաշվի առնելով այն փաստը, որ արտերկրում ապրում են ավելի շատ հայեր, քան Հայաստանում, և ըստ ավանդույթի, անկախ հեռավորությունից, հարազատների և ընկերների միջև սերտ կապը մշտապես պահպանվում է:
Gmoji-ի ստեղծման գաղափարը ծագել է դեռևս 5 տարի առաջ, և այդ օրվանից ընկերությունն աշխատում է դարձնել այն հնարավորինս պարզ և հարմարավետ օգտագործման համար: Չորս տարվա ընթացքում ստեղծվելեն էսքիզներ, բեք-էնդ և նախնական տարբերակ (բետա-տարբերակ), հավելվածի և ստեղնաշարի նախատիպ:
Հավելվածի հիմնադիրներն են Նիկոլայ Վակորինը և Ռոման Կնելլերը։ Նրանց խոսքով՝ Gmoji-ի ստեղծման ընթացքում բախվել են բազմաթիվ խոչընդոտների, բայց մտահղացման հանդեպ ունեցած հավատը և այն կյանքի կոչելու ցանկությունը ստիպել են շարժվել առաջ:
Մի քանի փաստ
Ունիկալ ինտերֆեյսի, գործիքակազմի և մտահղացման համար Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից 18 արտոնագրային հայտ է ներկայացվել:
Ընդհանուր առմամբ, Gmoji նախագծի վրա աշխատել են շուրջ 200 մասնագետներ և խորհրդատուներ:
Ռուսաստանյան շուկայի համար ձևավորվելէ յուրահատուկ իրավական և ֆինանսական մոդել, իրականացվել է տեխնիկական առաջադրանքի 9 միջանկյալ հրատարակություն և հավելվածի ավելի քան 100 խմբագրում:
Այս պահին Gmoji-ն աշխատում է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում:Այժմ Gmoji-ն փնտրում է գործընկերներ Եվրոպայում և Ասիայում:
<<ՋիմոջիԷյԷմ>> ՍՊԸ ստեղծվել է վեց ամիս առաջ և պատկանում է այն ընկերությունների թվին, որոնց հիմնադիրն է գործարար Արա Յաղջյանը: Ընկերությունը ստացել է տվյալ ծառայության և ապրանքանիշի օգտագործման բոլոր իրավունքները, ինչպես նաև իրականացրել է հավելվածի տեղայնացում՝ հաշվի առնելով տեղական շուկայի բոլոր առանձնահատկությունները: Ընկերության հիմքը կազմում է երիտասարդ, բայց հմուտ թիմը, որը ջանք չի խնայում Հայաստանում հավելվածի օգտագործումը խթանելու համար: Gmoji հավելվածը կարելի է ներբեռնել հենց հիմա: Այն հասանելի է AppStore-ում և GooglePlay-ում:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























