Երկրաշարժի հետեւանքով մոտ հազար զոհերի մարմիններ դեռեւս տարհանված չեն վթարային «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի 20 կիլոմետրանոց մեկուսացման գոտուց, հաղորդում է Kyodo գործակալությունը` վկայակոչելով Ճապոնիայի ոստիկանության տվյալները:
Զոհվածների մարմինների տեղափոխում չի իրականացվել` ռադիոակտիվ ճառագայթման լուրջ վտանգի պատճառով: Մեկուսացման գոտուց դուրս բերված զոհերից մեկի մարմինը ճառագայթահարված է եղել:
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ զոհվածը կարող էր նման մեծ դոզա ստանալ մահվանից հետո:





























