Այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել ենք ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետեւել կարպետները գործելու ընթացքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Այնուհետեւ հետեւել ենք լավաշի թխման ընթացքին, համտեսել հայկական ավանդական լավաշը, պանիրը, հալվան ու գաթան։ Տիկին Չինին հատկապես տպավորել էր լավաշի թխման գործընթացը, ես էլ հաճույքով նրան ներկայացրեցի լավաշի բաղադրատոմսը՝ շեշտելով, որ հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Ինչին ի պատասխան, Սինգապուրի վարչապետի տիկինն ասաց, որ հացը յուրահատուկ համ ունի»,–նշել է նա։