Թուրքիայի Մուղլա նահանգի ոստիկանությունը Մարմարիսի շրջանում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում հանցախումբ է ձերբակալել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Մուղլայի ոստիկանները օպերատիվ տվյալների հիման վրա 3 ամիս հետեւել են մի խմբավորման անդամների, որոնց կասկածել են կանանց մարմնավաճառության մեջ դրդելու եւ զբոսանավով սեքս–տուրեր կազմակերպելու մեջ։

Հստակ ապացույցներից հետո ոստիկանները հենց զբոսանավի մեջ օպերացիա են իրականացրել՝ ձերբակալելով կազմակերպիչներին եւ մարմնավաճառության մեջ կասկածվող կանանց։